Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Պատշաճ հագնվե՞լ, թե՞ ձտել մերկության

Պատշաճ հագնվե՞լ, թե՞ ձտել մերկության

Գարունն այս տարի ավելի ուշ եկավ: Բոլորս էլ անհամբեր ենք, ցանկանում ենք հանել ծանր ձմեռային հաուստն ու կոշիկները, բայց դեռ ցուրտ է, ուստի հարկավոր է թեթևանալ աստիճանաբար:

 

Ընկերներով քայլում ենք կանաչների վրայով ու լոնդոնցիների նման խոսում եղանակի մասին, երբ մեր կողքով մի աղջիկ անցավ, զարմացած նայեցինք նրան ու անցանք: Երկու քայլ այն կողմ տեսանք ևս մի քանիսին: Բայց ի՞նչ կապ այդ աղջիկների և եղանակի միջև: Հենց խնդիրը դա է, որ ոչ մի կապ չկա:Դրսում 5 աստիճան ջերմություն է, իսկ նրանք հանվել են այնպես, կարծես հունիս ամիսն է: Իսկ ի՞նչն է պատճառը, միուցե նրանք չե՞ն մրսում, ոչ, ընդհակառակն: Նրանք հաել են 11 սմ բարձրության կրունկներով կոշիկներ, 40 սմ երկարության կիսաշրջազեստ և 30 աստիճան անկյան ճեղքվածքով վերնաշապիկ: 

 

Մենք սովորում ենք բժշկական համալսարանում և ավելի, քան մյուսները, պիտի իտակցենք բոլոր այն հետևանքները, որոնց պատճառը կարող է դառնալ սխալ հագուստը:

 

Սովորաբար այդպիսի հաուստ հանող աղջիկը ցանկանում է հայտնվել տղաների ուշադրության կենտրոնում, առանց իտակցելու, որ վերջիններիս բացականչությունները իրենց հետևից ոչ թե հիացմունքի արդյունք են, այլ ռեհիկի ու անպարկեշտի նահատման արձաանք: Ավելին` այդպես հանվելու արդյունքում կարելի է կորցնել առողջությունը` մոռանալով, որ ամենաեղեցիկ մարդը առողջ մարդն է: Իսկ երբ խոսում ենք երիտասարդ աղջկա` վաղվա մոր առողջության մասին, հարցն ավելի է լրջանում: Այսքան մեղադրեցինք աղջիկներին, բայց տղաները նույնպես մեղավոր են: Նրանք նայում ու ձայնարկություններ են արձակում կարճ փեշերի հետևից, իսկ աղջիկներին հաճելի է լինել ուշադրության կենտրոնում, արդյունքում` բռնկվում է ռեհիկ հաուկապի համաճարակ:

 

Ուստի խելամիտ ու եղանակին հարիր հանվենք, որովհետև հաուստը մեր ճաշակի և մակարդակի առաջին առհավատչյան է:

 

Նախամարդիկ հաուստ սկսեցին հանել, որ դիմանան ցրտին ու ծածկեն մերկությունը, իսկ մեզանում, ցավոք, կան մարդիկ, ովքեր հաստատուն քայլերով վերադառնում են հին ու բարի ազդրակապերին: 

Հեղինակ. Գյավազ Սլոյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ